Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հանգստի ժամին

Հանգստանալու արվեստը. սովորեք ճիշտ հանգստանալ

Հանգստանալու արվեստը. սովորեք ճիշտ հանգստանալ

Անուղղելի «բուին» երբեմն անհրաժեշտ է «արտույտ» ձևանալ: Ծնողները դեռ մանկուց են մեր մեջ դաստիարակում աշխատասիրությունը, անընդհատ կրկնելով, որ ալարկոտությունը վատ է: Բայց կա մարդկանց մի յուրահատուկ խումբ` մոլի աշխատասերներ:

 

«Հիվանդության» ախտանիշներն են` չափից ավելի կապվածությունն աշխատանքին, և նրանք  ոչ մի կերպ  չեն կարողանում հանգստանալ: Ձեր կամ ձեր ծանոթներն այդ մարդկանց թվու՞մ են: Ուրեմն սովորեք ճիշտ հանգստանալ:

 

Ժամանակն է արձակուրդ գնալու


Մոլի աշխատասիրությունը, ինչպես և յուրաքանչյուր կախվածություն, ոչ մի լավ բանի չեն հանգեցնում: Առաջին հերթին հանգստի բացակայությունն օրգանիզմում նպաստում է թունավոր  նյութերի կուտակմանը, իսկ դա շատ հիվանդությունների հանգեցնող  ուղիղ ճանապարհն է: Դրա համար էլ բժիշկները հաստատում են, որ աշխատանքից հետո հարկ է պարբերաբար հանգստանալ` մի քիչ օրվա ընթացքում, իհարկե նաև գիշերը (օրգանիզմին անհրաժեշտ է լիարժեք քնի 8 ժամ), այնուհետև շաբաթվա մեջ ոչ պակաս, գոնե մեկ հանգստյան օր: Եվ, անշուշտ չմոռանալ արձակուրդ մասին: Առողջության համար կարևոր է, որ դա լինի տարեկան 3-4 շաբաթից ոչ պակաս, և ոչ մի դեպքում չարժե այն հետաձգել: Հիշեք. սեփական առողջության մասին հոգ տանելուց բացի, այլ կարևոր խնդիր  չկա:

 

Չափավոր քնելն օգտակար է


Նապոլեոնն հաստատում էր, որ շատ քնելը վնասակար է, և համարում էր, որ 7 ժամից ավելի քունը մտավոր թուլամտությամբ տառապող մարդկանց վիճակն է: Սակայն, ժամանակակից գիտնականները դրա հետ համամիտ չեն: Նրանք պարզել են, որ այն մարդիկ, ովքեր օրական քնում են 7 ժամ և ավելի, ոչ միայն թարմ ու երիտասարդ են երևում, այլև ավելի հազվադեպ են տառապում ավելորդ քաշից: Այնպես որ, եթե ցանկանում եք ձեր գրավչությունն ու գեղեցիկ կազմվածքը երկար տարիներ պահպանել, խուսափեք գիշերային խրախճանքներից և ժամանակին քնեք:

 

Ի դեպ, երբևէ մտածել եք այն մասին, թե ինչպես եք քնում: Այուրվեդան (առողջության հին հնդկական ուսմունքը)  այս հարցում  ճիշտ ցուցումներ է տալիս: Քնելու ամենահարմար դիրքը գլուխը դեպի արևելք դնելն է, այդպես ավելի շատ կկարողանաք հանգստանալ: Անհրաժեշտ է պառկել քնելու  կողքի վրա: Ձախ կողմի վրա պառկած, կարելի լավացնել մարսողությունը և ավելի շատ էներգիա ստանալ: Այս դիրքում պառկելն օգտակար է, եթե սենյակը սառն է` մարմինն անմիջապես տաքանում է: Աջ կողքի վրա պառկելիս կարելի է առավելագույնս թուլանալ, այնպես որ եթե ձեզ ինչ-որ խնդիրներ և ծանր մտքեր են տանջում, ապա աջ կողմն իսկապես կօգնի ազատվելու դրանցից:

 

Ով շուտ է արթնանում


Բժիշկների կարծիքով, քնելու ամենահարմար ժամը 22.00-ից մինչև առավոտյան 5.00-ն ընկած ժամանակահատվածն է: Ընդ որում, հատկապես լավ է մինչև կեսգիշերային քունը, դրա համար, եթե ցանկանում եք հանգիստ և խորը քնել, պարզապես շուտ պառկեք: Ի դեպ, գիտնականները վաղուց են  հաստատել, որ «արտույտներն» ավելի առողջ են «բուերից»: Վերջիններիս մոտ սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը 1,5 անգամ բարձր է, և «բուերն» իրենց հասակակից «արտույտներից» շատ ավելի մեծ են երևում: Կարծիք կա, որ մելատոնինը (լավ տրամադրության հորմոնը, այն ծերացման և ուռուցքաբանական հիվանդությունների  դեմ բնական դեղորայք է) արտադրվում է վաղ արևածագի ազդեցության ներքո: Եթե նույնիսկ ի ծնե «բու» եք, փորձեք գոնե շաբաթը մի քանի օր «արտույտ» ձևանալ, պառկեք քնելու սովորականից երկու ժամ շուտ: Օրգանիզմը դրա համար ձեզ շնորհակալություն կհայտնի:

 

Հանգիստ արևելյան ձևով


Երբևէ մտածել եք, թե որ դիրքում կարող եք լրիվ թուլանալ և հանգստանալ, բայց ոչ միայն բազմոցին պառկած հեռուստացույց դիտել: Ֆիզիոլոգները կարծում են, որ հանգստանալու համար  ամենաարդյունավետն արևելյան դիրքով նստելն է: Ճիշտ է, յոգերը  նաև նշում են, որ ուժերը վերականգնելու համար ամենահարմարը ջրաշուշանի դիրքն է, բայց մեզնից ամեն մեկը չէ, որ կարող է նման դիրք ընդունել, իսկ նստել գետնին ոտքերը ծալապատիկ, դա արդեն կարող են բոլորը: Պարզվում է, որ այդ դիրքում մարմինը գտնվում է լրիվ ֆիզիկական հավասարակշռության մեջ: Արևելյան դիրքով նստած, մենք նաև հոգեբանորեն ենք հանգստանում, որովհետև այդ դիրքն ազատում է  յուրաքանչյուր լարվածությունից (և նյարդային, և մկանային), ինչն էլ այդ ժամանակ գլխուղեղին թույլ է տալիս աշխատել առանց դժվարության: Բացի այդ, այդպիսի դիրքն օգտակար է օրվա երկրորդ կեսին, 5-10 րոպե: Միայն հարկ է հետևել, որ  մեջքն այդ դիրքում կատարելապես ուղիղ լինի:

 

10 րոպե ձեզ համար


Ցավոք, մեր կյանքն այնպիսին է, որ ժամանակ չի մնում հանգստանալու համար:  Աշխատանքային լարված,  անկանոն  օրն այսօրվա իրականությունն է: Եթե զգում եք, որ ձեր ուժերն արդեն սպառվել են, մեծ չափաքանակներով սուրճ մի խմեք, այլ նստեք, թուլացրեք մկանները և հանգիստ շնչեք: Դուք կզարմանաք, թե այդպիսի հանգստից 15-20 րոպե անց ինչպես կվերականգնվեն ձեր ուժերը: Իսկ, ցերեկային ժամերին խորհուրդ չի տրվում քնել, հատկապես վտանգավոր է ճաշից հետո կողքի վրա պառկելը, այլապես օրվա մնացած մասը ձեզ ՙջարդված՚ կզգաք: Բայց ճաշից առաջ, եթե դրա հնարավորությունը կա, կարող եք մի քիչ պառկել: Կարճ ժամանակով, ոչ խորը քունը հատկապես օգտակար է ամռան տապին և մարսողական համակարգի հիվանդություններով տառապող անձանց: Փորձեք գոնե 15 րոպեով «անջատվել» բազկաթոռի կամ գրասենյակի բազմոցի վրա:

 

Աշխատանքի ընթացքում, յուրաքանչյուր ժամը մեկ վարժություններ կատարեք: Դրանք կօգնեն վերականգնել ուժերը: Կանգնեք ուղիղ, ուղղեք  ուսերը, բարձրացրեք գլուխը: Ոտքերը հատակից դանդաղ պոկեք, միաժամանակ բարձրացնելով  ու տարածելով ձեռքերը: Խորը շնչեք, ապա դանդաղ արտաշնչեք, ընդունելով ելման դիրք:

 

Գործերը հերթականությամբ արեք


Իզուր չեն ասում, որ ամենալավ հանգիստը գործունեության տեսակը փոխելն է: Դրա համար  փորձեք անընդհատ նույն, թեկուզ հետաքրքիր, գործով չզբաղվել: Ամենալավը մտավոր գործունեությունը ֆիզիկականով հերթագայելն է: Եթե գրասենյակում մի երկու րոպե ազատ ժամանակ եք գտնում, ապա քայլեք սենկայում կամ դուրս եկեք միջանցք, կամ էլ աստիճաններով վերև  ու ներքև վազեք: Լավ կլինի, որ այդ գործում ներգրավեք նաև գործընկերներին: Աշխատանքային մտքերից գլուխն ազատելուն կօգնի արևային լոգանքները: Դուրս եկեք փողոց ու կանգնեք արևի տակ 15 րոպե և դուք լրիվ ուրիշ մարդ կդառնաք:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 8 (546) 05.03.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

22.07.2014

Հարգելի Վահե, արյան մեջ լեյկոցիտների այս տարատեսակների` լիմֆոցիտների, քանակի փոփոխությունները տարբեր պատճառներից կարող են լինել: Նորմայում մեծահասակների մոտ լեյկոգրամմայում լիմֆոցիտների քանակը 25-40% է: Լիմֆոցիտներն ունեն  պաշտպանական նշանակություն,  քանակի ավելացումն արյան մեջ տարբեր պատճառներից կրող է լինել` հիմնականում վարակային  հիվանդությունների և արյան ուռուցքային հիվանդությունների դեպքում: Լիմֆոցիտների քանակի շեղումները նորմայից` ավելացումը կամ պակասումը կարող են լինել բացարձակ կամ հարաբերական: Հարաբերական լիմֆոցիտոզն անվտանգ է: Բացարձակ լիմֆոցիտոզը կարող է նաև արյան ուռուցքաբանական խնդրից լինել: 

վահե

18.07.2014

ինչքանով է վտանգավոր լիմֆոցիտների քանկի ավելացումը արյան բաղադրության մեջ կանխավ շնորհակալություն

Mayql

17.07.2012

Shnorakalutyun duq inz shat ogneciq es yuraqanchyur or kardum ev nor ban sovorum sharunakeq grel

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ